Ռուսաստանում միգրանտ հավաքարարուհուն առեւանգել են հանուն փրկագնի
МЕЖДУНАРОДНОЕՍանկտ Պետերբուրգում անհայտ անձն աշխատանքից առեւանգել է հավաքարարուհուն եւ նրա համար փրկագին է պահանջում: Այդ մասին հայտնում է «Կոնկրետնո.ռու» պորտալը:
Աղբյուրի տեղեկության համաձայն, Ուզբեկստանի քաղաքացուհին հավաքար էր աշխատում Ծովային առափնյակում գտնվող խանութում: Օգոստոսի 19-ի ցերեկը անհայտ տղամարդը, որը որպես ազգական է ներկայացել, զանգել է նրան եւ խնդրել է դուրս գալ փողոց, ինչից հետո մեքենա է նստեցրել եւ տարել է անհայտ ուղղությամբ:
Առեւանգվածի ամուսինը, որը եւս միգրանտ է, ոստիկանությանն է դիմել: Նրա խոսքով, հանցագործը զանգել է իրեն եւ 200 հազար ռուբլի է պահանջել:
Ոստիկանության աշխատակիցները ստուգում են հանցագործության մասին հաղորդագրությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



