Ռուսաստանում միգրանտ հավաքարարուհուն առեւանգել են հանուն փրկագնի
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգում անհայտ անձն աշխատանքից առեւանգել է հավաքարարուհուն եւ նրա համար փրկագին է պահանջում: Այդ մասին հայտնում է «Կոնկրետնո.ռու» պորտալը:
Աղբյուրի տեղեկության համաձայն, Ուզբեկստանի քաղաքացուհին հավաքար էր աշխատում Ծովային առափնյակում գտնվող խանութում: Օգոստոսի 19-ի ցերեկը անհայտ տղամարդը, որը որպես ազգական է ներկայացել, զանգել է նրան եւ խնդրել է դուրս գալ փողոց, ինչից հետո մեքենա է նստեցրել եւ տարել է անհայտ ուղղությամբ:
Առեւանգվածի ամուսինը, որը եւս միգրանտ է, ոստիկանությանն է դիմել: Նրա խոսքով, հանցագործը զանգել է իրեն եւ 200 հազար ռուբլի է պահանջել:
Ոստիկանության աշխատակիցները ստուգում են հանցագործության մասին հաղորդագրությունը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



