Արմավիրում հացի գործարանում բռնկված հրդեհը մարվել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին` ժամը 16.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բանգլադեշ թաղամասի հացի գործարանում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.36-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այրվել է քաղաքացի Ս. Հ.-ի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ռեստորանի տնօրենի գրասենյակը՝ մասնակի, գրասենյակի պատուհանները՝ ամբողջությամբ (8 քմ), ռեստորանի տանիքը (մոտ 70 քմ), ռեստորանին հարակից չոր խոտածածկ տարածք և փայտ (40 քմ):
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



