Արմավիրում հացի գործարանում բռնկված հրդեհը մարվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին` ժամը 16.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բանգլադեշ թաղամասի հացի գործարանում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.36-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այրվել է քաղաքացի Ս. Հ.-ի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ռեստորանի տնօրենի գրասենյակը՝ մասնակի, գրասենյակի պատուհանները՝ ամբողջությամբ (8 քմ), ռեստորանի տանիքը (մոտ 70 քմ), ռեստորանին հարակից չոր խոտածածկ տարածք և փայտ (40 քմ):
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



