Ավելի քան 20 մարդ տուժել է Նյու Յորքի ուժգին հրդեհից
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի Սթեյթեն Այլենդ շրջանում բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է New York Daily News-ը:
Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան երեքհարկանի բնակելի շենքում եւ արագ տարածվել է դեպի հարեւան տները: Երեք տուն ամբողջությամբ այրվել է, եւս չորսը կրակից վնասվել են: Առնվազն 42 մարդ զրկվել է ծածկից:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի մարմանը մասնակցել է 250 հրշեջ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետեւանքով ընդհանուր առմամբ 21 մարդ է տուժել՝ ներառյալ 17 հրշեջ: Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



