Ավելի քան 20 մարդ տուժել է Նյու Յորքի ուժգին հրդեհից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի Սթեյթեն Այլենդ շրջանում բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է New York Daily News-ը:
Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան երեքհարկանի բնակելի շենքում եւ արագ տարածվել է դեպի հարեւան տները: Երեք տուն ամբողջությամբ այրվել է, եւս չորսը կրակից վնասվել են: Առնվազն 42 մարդ զրկվել է ծածկից:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի մարմանը մասնակցել է 250 հրշեջ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետեւանքով ընդհանուր առմամբ 21 մարդ է տուժել՝ ներառյալ 17 հրշեջ: Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



