Սիրիայում տարեսկզբից ի վեր հումանիտար օգնություն Է ստացել ավելի քան մեկ միլիոն մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում տարեսկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ հումանիտար օգնություն Է ստացել: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Վերջինիս տվյալների համաձայն՝ Սիրիայում 1 275 750 մարդ հումանիտար օգնություն Է ստացել այս տարվա ութ ամիսների ընթացքում: Նրանցից 817 100 մարդ ապրում Է դժվարամատչելի շրջաններում, եւ 401 650-ը՝ պաշարված բնակավայրերում: Ընդամենը Սիրիա Է ուղարկվել 107 հումանիտար ավտոշարասյուն, իրականացվել Է հումանիտար օգնության 57 առաքում օդով եւ 97 նետում մեծ բարձրությունից:
Օգոստոսին ՄԱԿ-ը եւ գործընկերային կազմակերպություններն իրականացրել են հումանիտար օգնության առաքման 37 գործողություն: Բոլորն Էլ՝ Դեր Զորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



