Սիրիայում տարեսկզբից ի վեր հումանիտար օգնություն Է ստացել ավելի քան մեկ միլիոն մարդ
INTERNATIONAL NEWSՍիրիայում տարեսկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ հումանիտար օգնություն Է ստացել: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Վերջինիս տվյալների համաձայն՝ Սիրիայում 1 275 750 մարդ հումանիտար օգնություն Է ստացել այս տարվա ութ ամիսների ընթացքում: Նրանցից 817 100 մարդ ապրում Է դժվարամատչելի շրջաններում, եւ 401 650-ը՝ պաշարված բնակավայրերում: Ընդամենը Սիրիա Է ուղարկվել 107 հումանիտար ավտոշարասյուն, իրականացվել Է հումանիտար օգնության 57 առաքում օդով եւ 97 նետում մեծ բարձրությունից:
Օգոստոսին ՄԱԿ-ը եւ գործընկերային կազմակերպություններն իրականացրել են հումանիտար օգնության առաքման 37 գործողություն: Բոլորն Էլ՝ Դեր Զորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



