Թոմ Քրուզը 3 տարի չի տեսել դստերը
ФОТОԹոմ Քրուզը երեք տարի չի տեսել դստերը, գրում է US Weekly-ն: «Թոմը անգամ չի էլ խոսել դստեր հետ, նա չի տեսել նրան, չի զանգել: Նա խզել է բոլոր կապերը աղջկա եւ նախկին կնոջ հետ»,- ասել են պարբերականի ներքին աղբյուրները:

54-ամյա դերասանն ու նրա նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, 9 տարեկան աղջիկ ունեն՝ Սուրին: Դերասանի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նորությունը: Թոմին ու Սուրիին վերջին անգամ միասին էին լուսանկարել 3 տարի առաջ Ֆլորիդայում: Աղբյուրների փոխանցմամբ՝ Թոմն իր կյանքից հեռացրել է նախկին կնոջն ու դստերը իր դավանած կրոնի՝ Սայենտոլոգիայի պատճառով:

Նշենք, որ Թոմն ու Քեթին ամուսնացել էին 2006-ին, իսկ 2012-ին Քեթին ապահարզան էր պահանջել:

1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
4
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...
5
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»



