Թոմ Քրուզը 3 տարի չի տեսել դստերը
PHOTOԹոմ Քրուզը երեք տարի չի տեսել դստերը, գրում է US Weekly-ն: «Թոմը անգամ չի էլ խոսել դստեր հետ, նա չի տեսել նրան, չի զանգել: Նա խզել է բոլոր կապերը աղջկա եւ նախկին կնոջ հետ»,- ասել են պարբերականի ներքին աղբյուրները:

54-ամյա դերասանն ու նրա նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, 9 տարեկան աղջիկ ունեն՝ Սուրին: Դերասանի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նորությունը: Թոմին ու Սուրիին վերջին անգամ միասին էին լուսանկարել 3 տարի առաջ Ֆլորիդայում: Աղբյուրների փոխանցմամբ՝ Թոմն իր կյանքից հեռացրել է նախկին կնոջն ու դստերը իր դավանած կրոնի՝ Սայենտոլոգիայի պատճառով:

Նշենք, որ Թոմն ու Քեթին ամուսնացել էին 2006-ին, իսկ 2012-ին Քեթին ապահարզան էր պահանջել:

1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



