Բրազիլիան Վենեսուելայի նախագահի հրաժարականի կոչ է արել
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի ԱԳ նախարար Խոսե Սերրան կոչ է արել Վենեսուելայում հանրաքվե անցկացնել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով, հայտնում է Bloomberg-ը:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավար երկրները պետք է հանրաքվե անցկացնելու պահանջով հանդես գան»,- ասված է Սերրայի հայտարարության մեջ:
Նախարարի խոսքով՝ Վենեսուելայի գործող նախագահը երկրին «ավտորիտար» ռեժիմ է պարտադրում: Սերրան այդպիսով մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Վենեսուելայում ընտրական հանձնաժողովը մերժել է տեղի ընդդիմության առաջարկը այս տարի նախագահին վստահություն հայտնելու հանրաքվեի հարցով: Եթե Մադուրոն հրաժարական տա 2017-ին, նրա պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը, որը պաշտպանում է Մադուրոյի քաղաքական գիծը եւ նրա կուսակիցն է:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



