Բրազիլիան Վենեսուելայի նախագահի հրաժարականի կոչ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի ԱԳ նախարար Խոսե Սերրան կոչ է արել Վենեսուելայում հանրաքվե անցկացնել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով, հայտնում է Bloomberg-ը:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավար երկրները պետք է հանրաքվե անցկացնելու պահանջով հանդես գան»,- ասված է Սերրայի հայտարարության մեջ:
Նախարարի խոսքով՝ Վենեսուելայի գործող նախագահը երկրին «ավտորիտար» ռեժիմ է պարտադրում: Սերրան այդպիսով մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Վենեսուելայում ընտրական հանձնաժողովը մերժել է տեղի ընդդիմության առաջարկը այս տարի նախագահին վստահություն հայտնելու հանրաքվեի հարցով: Եթե Մադուրոն հրաժարական տա 2017-ին, նրա պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը, որը պաշտպանում է Մադուրոյի քաղաքական գիծը եւ նրա կուսակիցն է:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



