Ուկրաինայի ՆԳ նախարարն առաջարկել է կրճատել գեներալների թիվը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաստատմանը գեներալական պաշտոնների կրճատման նախագիծ է ներկայացրել: Նա առաջարկում է գեներալների թիվը կրճատել ավելի քան 2 անգամ՝ հասցնելով 95-ի:
«Նախագահի հանձնարարությամբ նրա հաստատմանն եմ ներկայացրել գեներալական պաշտոնների կրճատման նախագիծը»,- Fecabook-ի իր էջում գրել է Ավակովը:
Նախարարն առաջարկել է սահմանային ծառայության գեներալների թիվը 74-ից հասցնել 14-ի, Ազգային գվարդիայինը՝ 38-ից 18-ի, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 27-ից 21-ի, Ազգային ոստիկանության եւ ՆԳՆ-ի գեներալների թիվը՝ 57-ից 42-ի:
Նա նշել է, որ կրճատումը կադրային բարեփոխումների անխուսափելի մաս է:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



