Ուկրաինայի ՆԳ նախարարն առաջարկել է կրճատել գեներալների թիվը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաստատմանը գեներալական պաշտոնների կրճատման նախագիծ է ներկայացրել: Նա առաջարկում է գեներալների թիվը կրճատել ավելի քան 2 անգամ՝ հասցնելով 95-ի:
«Նախագահի հանձնարարությամբ նրա հաստատմանն եմ ներկայացրել գեներալական պաշտոնների կրճատման նախագիծը»,- Fecabook-ի իր էջում գրել է Ավակովը:
Նախարարն առաջարկել է սահմանային ծառայության գեներալների թիվը 74-ից հասցնել 14-ի, Ազգային գվարդիայինը՝ 38-ից 18-ի, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 27-ից 21-ի, Ազգային ոստիկանության եւ ՆԳՆ-ի գեներալների թիվը՝ 57-ից 42-ի:
Նա նշել է, որ կրճատումը կադրային բարեփոխումների անխուսափելի մաս է:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



