Հուլիսի 15-ին ողջ թուրք ժողովուրդը հանձնեց պատմական քննություն. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում Թուրքիայի փաստաբանների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իրավական պետություն է և կշարունակի մնալ այդպիսին.
«Ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների դեմ պայքարը, որոնք պատերազմ են հայտարարել երկրին ու ժողովրդին, ի սկզբանե վարվել է իրավական պետության սկզբունքների շրջանակներում։
Հուլիսի 15-ի գիշերը խռովարարների ճանապարհին ժողովրդի հետ մեկտեղ կանգնել են նաև անվտանգության ուժերը, ինչպես նաև արդարադատության կառույցները՝ դատախազներն ու դատավորները։
Հուլիսի 15-ին ողջ թուրք ժողովուրդը՝ անկախ ծագումից, քաղաքական հայացքներից ու համոզմունքներից, բոլոր 79 միլիոնը հանձնեց պատմական քննություն։ Այս ժողովուրդն արժանի է միայն հարգանքի»։



