Հուլիսի 15-ին ողջ թուրք ժողովուրդը հանձնեց պատմական քննություն. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում Թուրքիայի փաստաբանների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իրավական պետություն է և կշարունակի մնալ այդպիսին.
«Ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների դեմ պայքարը, որոնք պատերազմ են հայտարարել երկրին ու ժողովրդին, ի սկզբանե վարվել է իրավական պետության սկզբունքների շրջանակներում։
Հուլիսի 15-ի գիշերը խռովարարների ճանապարհին ժողովրդի հետ մեկտեղ կանգնել են նաև անվտանգության ուժերը, ինչպես նաև արդարադատության կառույցները՝ դատախազներն ու դատավորները։
Հուլիսի 15-ին ողջ թուրք ժողովուրդը՝ անկախ ծագումից, քաղաքական հայացքներից ու համոզմունքներից, բոլոր 79 միլիոնը հանձնեց պատմական քննություն։ Այս ժողովուրդն արժանի է միայն հարգանքի»։



