Քիմ Քարդաշյանի մոդել քույր Քենդալ Ջենները պատմել է իր վախերի մասին
ФОТОՔիմ Քարդաշյանի սուպերմոդել քույրը՝ Քենդալ Ջենները, իր կայքումպատմել է սեփական վախերի մասին։ Ռեալիթի շոուի աստղը վախենում է նրբաբլիթներից։ Պարզվում է, որ 20-ամյա Քենդալը տրիպոֆոբիայով է տառապում (փոքր անցքերի կուտակման վախ, որը ԱՄՆ–ում հոգեկան խանգարում չի համարվում)։

Այս շեղումով տառապող մարդիկ տանել չեն կարողանում լոտոսի սերմերի անցքերը, խմորի պղպջակները եւ այլ բազմաթիվ փոքրիկ անցքերը, քանի որ դրանք նրանց մոտ առաջացնում են դող, սրտխառնոց, քոր եւ վատ ինքնազգացողություն։

«Իմ բոլոր ծանոթները տեղյակ են, որ ես տրիպոֆոբիայով եմ տառապում։ Չեմ կարող հանգիստ նայել նրբաբլիթներին, լոտոսի սերմերին, մեղրահացին։ Ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել այդ անցքերում։ Այդ պահին ինձ միանգամից տագնապ է պատում»,– խոստովանել է Քենդալը։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



