Քիմ Քարդաշյանի մոդել քույր Քենդալ Ջենները պատմել է իր վախերի մասին
PHOTOՔիմ Քարդաշյանի սուպերմոդել քույրը՝ Քենդալ Ջենները, իր կայքումպատմել է սեփական վախերի մասին։ Ռեալիթի շոուի աստղը վախենում է նրբաբլիթներից։ Պարզվում է, որ 20-ամյա Քենդալը տրիպոֆոբիայով է տառապում (փոքր անցքերի կուտակման վախ, որը ԱՄՆ–ում հոգեկան խանգարում չի համարվում)։

Այս շեղումով տառապող մարդիկ տանել չեն կարողանում լոտոսի սերմերի անցքերը, խմորի պղպջակները եւ այլ բազմաթիվ փոքրիկ անցքերը, քանի որ դրանք նրանց մոտ առաջացնում են դող, սրտխառնոց, քոր եւ վատ ինքնազգացողություն։

«Իմ բոլոր ծանոթները տեղյակ են, որ ես տրիպոֆոբիայով եմ տառապում։ Չեմ կարող հանգիստ նայել նրբաբլիթներին, լոտոսի սերմերին, մեղրահացին։ Ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել այդ անցքերում։ Այդ պահին ինձ միանգամից տագնապ է պատում»,– խոստովանել է Քենդալը։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



