Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտեցել են Հալեպում ԻՊ-ի դեմ համատեղ պայքար սկսելուն. Շոյգու
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտ են Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների դեմ համատեղ պայքար սկսելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Մենք այժմ ամերիկացի մեր գործընկերների հետ բանակցությունների շատ ակտիվ փուլում ենք գտնվում ինչպես Ժնեւում, այնպես Էլ Ամմանում, գործնականում մշտական կապի մեջ ենք Վաշինգտոնի հետ: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն կառուցվածքին, ես այժմ միայն Հալեպի մասին եմ խոսում, որը մեզ թույլ կտա իսկապես համատեղ պայքար սկսել հանուն այն բանի, որ այդ տարածքում, այդ բազմաչարչար հողում խաղաղություն հաստատվի, եւ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տներ»,-ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



