Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտեցել են Հալեպում ԻՊ-ի դեմ համատեղ պայքար սկսելուն. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ ԱՄՆ-ը մոտ են Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների դեմ համատեղ պայքար սկսելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Մենք այժմ ամերիկացի մեր գործընկերների հետ բանակցությունների շատ ակտիվ փուլում ենք գտնվում ինչպես Ժնեւում, այնպես Էլ Ամմանում, գործնականում մշտական կապի մեջ ենք Վաշինգտոնի հետ: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն կառուցվածքին, ես այժմ միայն Հալեպի մասին եմ խոսում, որը մեզ թույլ կտա իսկապես համատեղ պայքար սկսել հանուն այն բանի, որ այդ տարածքում, այդ բազմաչարչար հողում խաղաղություն հաստատվի, եւ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տներ»,-ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



