Լեհաստանում քննություն է տարվում իշխող կուսակցության ղեկավարին սպանելու կոչի գործով
ОБЩЕСТВОՎարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով` քննություն անցկացնելու առիթ է հանդիսացել «Թվիթեր»-ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ես կարող էի սա չգրել, սակայն կգրեմ: Կաչինսկուն պետք է սպանել»:
Հաղորդվում է, որ քննությունը սկսվել է հրապարակումից անմիջապես մեկ օր հետո:
Դատախազությունից տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ին սկսվել է նախաքննություն իշխող կուսակցության ղեկավարին սպանելու հրապարակային կոչ անելու գործով:
Գրառման հեղինակին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



