Լեհաստանում քննություն է տարվում իշխող կուսակցության ղեկավարին սպանելու կոչի գործով
SOCIETYՎարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով` քննություն անցկացնելու առիթ է հանդիսացել «Թվիթեր»-ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ես կարող էի սա չգրել, սակայն կգրեմ: Կաչինսկուն պետք է սպանել»:
Հաղորդվում է, որ քննությունը սկսվել է հրապարակումից անմիջապես մեկ օր հետո:
Դատախազությունից տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ին սկսվել է նախաքննություն իշխող կուսակցության ղեկավարին սպանելու հրապարակային կոչ անելու գործով:
Գրառման հեղինակին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



