ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է ծառին եւ այրվել
МЕЖДУНАРОДНОЕՖրեդերիկսբուրգ քաղաքի մոտակայքում (Վիրջինիայի նահանգ) մասնավոր ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով վեց մարդ զոհվել է:
Ավիաաղետը տեղի է ունեցել ուրբաթ: Ինքնաթիռը վարէջքի է գնացել, բայց թռիչքուղու ծայրին հասնելով` սկսել է վեր բարձրանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինքնաթիռը փորձել է դադարեցնել վայրէջքը եւ դարձյալ օդ բարձրանալ,-պատմել է տեղի իրավապահ մարմինների աշխատակիցը: Դրանից հետո այն շարժվել է դեպի թռիչքուղու հարավային ծայրը եւ բախվել է ծառերին»:
Ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Փրկարարները բեկորների տակից զոհվածի վեց մարմին են հանել:
Զոհերի անձը եւ վթարի պատճառները պարզվում են:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



