ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է ծառին եւ այրվել
INTERNATIONAL NEWSՖրեդերիկսբուրգ քաղաքի մոտակայքում (Վիրջինիայի նահանգ) մասնավոր ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով վեց մարդ զոհվել է:
Ավիաաղետը տեղի է ունեցել ուրբաթ: Ինքնաթիռը վարէջքի է գնացել, բայց թռիչքուղու ծայրին հասնելով` սկսել է վեր բարձրանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինքնաթիռը փորձել է դադարեցնել վայրէջքը եւ դարձյալ օդ բարձրանալ,-պատմել է տեղի իրավապահ մարմինների աշխատակիցը: Դրանից հետո այն շարժվել է դեպի թռիչքուղու հարավային ծայրը եւ բախվել է ծառերին»:
Ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Փրկարարները բեկորների տակից զոհվածի վեց մարմին են հանել:
Զոհերի անձը եւ վթարի պատճառները պարզվում են:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



