Նոր բնակարաններ` Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
ОБЩЕСТВОԵրեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին եւ եւս մեկ անգամ հիշեցրել, որ բնակիչները սահմանված կարգով համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:
Հարկ է նշել, որ Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում եւ, ըստ էության, ներկայում դա վերաբնակեցման ենթակա վերջին շենքն էր:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае



