Նոր բնակարաններ` Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
SOCIETYԵրեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին եւ եւս մեկ անգամ հիշեցրել, որ բնակիչները սահմանված կարգով համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:
Հարկ է նշել, որ Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում եւ, ըստ էության, ներկայում դա վերաբնակեցման ենթակա վերջին շենքն էր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



