Կառավարությունն Արարատի և Գեղարքունիքի մարզերի խնդիրների լուծմանը հատկացրեց ավելի քան 411 մլն դրամ
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունն Արարատի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացրեց 411 մլն 630 հազար դրամ, այդ թվում`Արարատի մարզպետարանին 316 մլն, Գեղարքունիքի մարզպետարանին 95 մլն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արարատի մարզի Ջրահովիտ, Նորաբաց, Սիս, Ղուկասավան, Դալար, Քաղցրաշեն, Բարձրաշեն, Բյուրավան համայնքների մանկապարտեզները և Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում: Մանկապարտեզների վերանորոգման համար անհրաժեշտ է 152 մլն դրամ: Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր-Կյանք, Մրգավետ համայնքների ներքին գազատարի կառուցման համար անհրաժեշտ է 48 մլն դրամ: Հատկացված միջոցներով կիրականացվեն Արաքսավան համայնքի 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մուտքերի, ՆÕ �յակերտ համայնքի ճանապարհի, Բերդիկ համայնքի մշակույթի տան, Շահումյանի արվեստի դպրոցի վերանորոգման, Աբովյանի մշակույթի տան ասֆալտապատման, Այգեպատի դպրոցի պատուհանների փոխման աշխատանքներ:
«Հատկացված միջոցներով գույք ձեռք կբերվի Արարատի մարզի Սուրենավան, Բյուրավան համայնքների մանկապարտեզների և Աբովյան համայնքի մշակույթի տան համար»,- ասաց Լոքյանը:
Նույն որոշմամբ Մարտունու հիվանդանոցի մասնաշենքի տանիքի կառուցման և Մարտունու ծննդատան հատակի վերանորոգման համար կհատկացվի 28 մլն դրամ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի տանիքի վերանորոգման համար 21 մլն. դրամ, իսկ կենտրոնական հրապարակի վերակառուցման համար 20 մլն 630 հազ. դրամ, Վահան համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար 6 մլն. դրամ, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Վահան և Սեմյոնովկա համայնքներին 10մլն դրամ, Մ4-Շորժա- Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգման համար 10 մլն դրամ:
Անդրադառնալով ներկայացված հարցին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համայնքներում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: «Անհրաժեշտ է բոլոր փաստաթղթերը հնարավորինս արագ պատրաստել, որպեսզի մինչև աշուն այդ ծրագրերը իրականացվեն»,- ասաց վարչապետը:



