Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունն Արարատի և Գեղարքունիքի մարզերի խնդիրների լուծմանը հատկացրեց ավելի քան 411 մլն դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն Արարատի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար  հատկացրեց 411 մլն 630 հազար դրամ, այդ թվում`Արարատի մարզպետարանին 316 մլն, Գեղարքունիքի մարզպետարանին 95 մլն:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արարատի մարզի Ջրահովիտ, Նորաբաց, Սիս, Ղուկասավան, Դալար, Քաղցրաշեն, Բարձրաշեն, Բյուրավան համայնքների մանկապարտեզները և Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում: Մանկապարտեզների վերանորոգման համար անհրաժեշտ է 152 մլն դրամ: Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր-Կյանք, Մրգավետ համայնքների ներքին գազատարի կառուցման համար անհրաժեշտ է 48 մլն դրամ: Հատկացված միջոցներով կիրականացվեն Արաքսավան համայնքի 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մուտքերի, ՆÕ �յակերտ համայնքի ճանապարհի, Բերդիկ համայնքի մշակույթի տան, Շահումյանի արվեստի դպրոցի վերանորոգման, Աբովյանի մշակույթի տան ասֆալտապատման, Այգեպատի դպրոցի պատուհանների փոխման աշխատանքներ:

«Հատկացված միջոցներով գույք ձեռք կբերվի Արարատի մարզի Սուրենավան, Բյուրավան համայնքների մանկապարտեզների և Աբովյան համայնքի մշակույթի տան համար»,- ասաց Լոքյանը:

Նույն որոշմամբ Մարտունու հիվանդանոցի մասնաշենքի տանիքի կառուցման և Մարտունու ծննդատան հատակի վերանորոգման համար կհատկացվի 28 մլն դրամ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի տանիքի վերանորոգման համար 21 մլն. դրամ, իսկ կենտրոնական հրապարակի վերակառուցման համար 20 մլն 630 հազ. դրամ, Վահան համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար 6 մլն. դրամ, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Վահան և Սեմյոնովկա համայնքներին 10մլն դրամ, Մ4-Շորժա- Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգման համար 10 մլն դրամ:

Անդրադառնալով ներկայացված հարցին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համայնքներում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:  «Անհրաժեշտ է բոլոր փաստաթղթերը հնարավորինս արագ պատրաստել, որպեսզի մինչև աշուն այդ ծրագրերը իրականացվեն»,- ասաց վարչապետը: 

Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ