Թուրք գնդապետները Հունաստանում անհետացել են
МЕЖДУНАРОДНОЕԱթենքում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Իլհան Յաշըթլըն եւ Հալիս Թունջը ընտանիքների հետ անհետացել են: Նրանց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն հունական կողմը չի հայտնել:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, օգոստոսի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանի ԱԳՆ-ից խնդրել է չեղարկել երկու գնդապետների հավատարմագրումը, ինչը հունական կողմը կատարել է:
Հայտնի չէ, թե գնդապետները իրենց ընտանիքների 8 անդամների հետ միասին երբ են անհայտացել:
Հունական մամուլը վարկած է առաջ քաշել այն մասին, որ հավանական է` Թուրքիայում կասկածում են, որ գնդապետները կարող է կապեր ունեցած լինեն հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ, ինչի պատճառով էլ թաքնվում են թուրքական հետապնդումներից: Հունական Elefteros Tipos թերթը հավանական է համարել, որ թուրք գնդապետները փախել են Իտալիա:
«Ռեյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին, հաղորդել է, որ ամերիկյան Վիրջինիա նահանգում Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը` կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:
Գործակալությունը հաղորդում է, որ դա առաջին դեպքն է, երբ ապաստան տրամադրելու խնդրանքը բխում է ԱՄՆ-ում թուրքական զինծառայողից:
Իր հերքին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:
«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըղին, հաղորդել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 311 զինծառայողներ շարունակում են մնալ որոնման մեջ: Նրա խոսքով` որոնման մեջ գտնվողներից 9-ը գեներալներ են:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ տեղեկացրել են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214կուրսանտ): Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` այդ թիվը կազմում է Թուրքիայի բանակի անձնակազմի 1,5 տոկոսը:
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից գործի է դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (34 տանկ), 3 նավ (որըկազմում է Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի 1 տոկոսը):
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի զինված ուժերի հեղաշրջմանը մասնակից հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:



