Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրք գնդապետները Հունաստանում անհետացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աթենքում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Իլհան Յաշըթլըն եւ Հալիս Թունջը ընտանիքների հետ անհետացել են: Նրանց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն հունական կողմը չի հայտնել:

Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, օգոստոսի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանի ԱԳՆ-ից խնդրել է չեղարկել երկու գնդապետների հավատարմագրումը, ինչը հունական կողմը կատարել է:

Հայտնի չէ, թե գնդապետները իրենց ընտանիքների 8 անդամների հետ միասին երբ են անհայտացել:

Հունական մամուլը վարկած է առաջ քաշել այն մասին, որ հավանական է` Թուրքիայում կասկածում են, որ գնդապետները կարող է կապեր ունեցած լինեն հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ, ինչի պատճառով էլ թաքնվում են թուրքական հետապնդումներից: Հունական Elefteros Tipos թերթը հավանական է համարել, որ թուրք գնդապետները փախել են Իտալիա:

«Ռեյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին, հաղորդել է, որ ամերիկյան Վիրջինիա նահանգում Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը` կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Գործակալությունը հաղորդում է, որ դա առաջին դեպքն է, երբ ապաստան տրամադրելու խնդրանքը բխում է ԱՄՆ-ում թուրքական զինծառայողից:

Իր հերքին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:

«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըղին, հաղորդել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 311 զինծառայողներ շարունակում են մնալ որոնման մեջ: Նրա խոսքով` որոնման մեջ գտնվողներից 9-ը գեներալներ են:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ տեղեկացրել են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214կուրսանտ): Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` այդ թիվը կազմում է Թուրքիայի բանակի անձնակազմի 1,5 տոկոսը:

Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից գործի է դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (34 տանկ), 3 նավ (որըկազմում է Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի 1 տոկոսը):

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի զինված ուժերի հեղաշրջմանը մասնակից  հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

 

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում