Ереван, 17.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պրոհնդկական կուսակցության մասին

АНАЛИТИКА

Օրերս ԱԺ երկու պատգմավորներ՝ Էդմոն Մարուքյանը և Թևան Պողոսյանը հայտարարեցին, որ քննարկում են պրոեվրոպական կուսակցության ստեղծումը: Իհարկե, ձևակերպման առումով, այնքան էլ վատ չի հնչում պրոեվրոպական բնութագիրը, սակայն մյուս կողմից հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է հասկանալ այս տերմինի տակ:

Գաղտնիք չէ, որ հայաստանյան ավելի քան յոթ տասնյակ կուսակցությունները հայտարարությունների մակարդակում «պրոինչ-որ բանական» կուսակցություններ են՝ անգամ վերջիններիս շարքում մեծ թիվ կազմող «մարդ կուսակցությունները»՝ դեմոկրատական, ժողովրդական, բարգավաճման, ինքնորոշման և այլն: Այլ կերպ ասած՝ այս կամ այն «պրո» նախասիրություններ ունեցող կուսակցությունների պակաս, ըստ էության հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում չկա:

Սակայն վերադառնանք պրոեվրոպական կուսակցությանը: Հասկանալի է, նոր կուսակցությունների ստեղծման գաղափարը տրամաբանորեն ծնվում է քաղաքական և կուսակցական դաշտի ամայացումից: Սա ի դեպ, նորմալ գործընթաց է, քանի որ ներկայումս հասարակական ընկալմամբ Հայաստանում կա մեկ կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը, որն ի դեպ՝ ավելի շուտ անձնական, տնտեսական, քաղաքական և հնարավոր այլ շահերի շուրջ ձևավորված տարասեռ մի խմբավորում է: Սրան զուգահեռ Հայաստանում կան դեմոկրատական արժեքների ջատագով, սակայն սրտապատառ եվրասիական միություն վազող կուսակցություններ, իրենց ազգային կամ նույնիսկ ազգայնական հայտարարած, սակայն առկա վարչակարգի հակապետական ու հակապետականական գիծը սրբորեն պաշտպանող, օրենքի գերակայություն հայտարարած, սակայն ստեղծման օրվանից ի վեր, քաղաքական մանիպուլյացիաների մեջ գտնվող և, ընդհանրապես բառիս վատագույն իմաստով, ամենատարբեր ծագման ու նպատակի կուսակցություններ, որոնց հիմնական գործառույթը համապետական ընտրությունների ժամանակ վարչակարգի կամ Հանրապետական կուսակցության գործիք խաղալն է:

Այս տեսանկյունից, գրեթե ցանկացած նոր կուսակցության ստեղծումը հարց է առաջացնում, թե արդյո՞ք հերթական անգամ չի ստեղծվում քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիք: Այս հարցն առավել ցայտուն է դառնում անյպիսի անորոշ ձևակերպումների ֆոնին, ինչպիսիք են պրոեվրոպականը, պրոռուսականը, պրոամերիկյանը կամ պրոչինականը: Բոլոր այս պրոները նկատի ունենալով, ընդամենը հարկ է փաստել, որ Հայաստանը ներկայումս գտնվում է այնպիսի ներքին և արտաքին քաղաքական իրականության մեջ, որ ցանկացած «պրո» ուղղությունը հարվածում է երկրի մանևրայնությանն ու քաղաքական ճկունությանը:

Բացի այս, ներկայումս մենք, կամա թե ակամա, ունենք Եվրասիական միություն հայտարարված մի փաստ, որտեղ տեղ չունեն ոչ եվրոպական, ոչ ասիական կամ ամերիկյան արժեքները, իսկ հասարակ կենցաղայինից մինչև բարձր քաղաքական անցուդարձերը տեղավորվում են լավագույն դեպքում «կիսասովետական» մտածողության ու աշխարհայացքի սահմաններում: Նման պայմաններում նույն հաջողությամբ կարելի է հիմնել կուսակցություն և հայտարարել վերջինիս, ասենք պրոհնդկական կամ պրոբրազիլիական ուղղվածության մասին, սա ըստ էության ոչինչ չի փոխելու, քանի որ հայաստանյան հասարակության հրատապ պահանջը ներկայումս միմիայն դեպի Հայաստանի քաղաքացիներն ուղղված ինստիտուտների ստեղծումն է, պետական ու քաղաքացիական աշխարհայացքի ձևավորումը, առանց որոնց, ցանկացած քաղաքակրթական նախասիրության մասին հայտարարություն վերածվում է դեմագոգիկ բուտաֆորայի:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Сильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призами