Շոտլանդիան պատրաստվում Էր Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի մաս մնալ
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիան պետք Է մնա Եվրամիության կազմում՝ ընդ որում նաեւ մնալով Մեծ Բրիտանիայի մասը: Այս կարծիքը հայտնել Է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը՝ ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքի եթերում:
«Քանի որ մենք հայտնվել ենք աննախադեպ հանգամանքներում, մենք պետք Է պատրաստ լինենք մտածելու աննախադեպ որոշումների մասին»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ Ստերջենը չի բացառել, որ ԵՄ-ի կազմում Շոտլանդիան պահպանելու համար ծայրահեղ միջոց կարող Է դառնալ անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բրիտանական հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել Է այն բանի օգտին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



