Շոտլանդիան պատրաստվում Էր Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի մաս մնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիան պետք Է մնա Եվրամիության կազմում՝ ընդ որում նաեւ մնալով Մեծ Բրիտանիայի մասը: Այս կարծիքը հայտնել Է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը՝ ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքի եթերում:
«Քանի որ մենք հայտնվել ենք աննախադեպ հանգամանքներում, մենք պետք Է պատրաստ լինենք մտածելու աննախադեպ որոշումների մասին»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ Ստերջենը չի բացառել, որ ԵՄ-ի կազմում Շոտլանդիան պահպանելու համար ծայրահեղ միջոց կարող Է դառնալ անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բրիտանական հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել Է այն բանի օգտին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



