Delta Airlines-ում տեղի ունեցած խափանումը չվերթների ուշացումների Է հանգեցրել ամբողջ աշխարհում
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Delta Airlines ավիաընկերությունում օգոստոսի 8-ին հայտարարել են, որ նրա համակարգչային համակարգերում անսարքությունները փոխադրողի ինքնաթիռների չվերթների գրաֆիկների համատարած խախտումների պատճառ են դարձել: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Արդյունքում Delta Airlines-ի ինքնաթիռների թռիչքներն ուշանում են ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունում տեղեկացրել են, որ աշխատում են այդ խնդրի վրա, սակայն առայժմ չեն կարող ասել, թե այն երբ կվերացվի:
Համակարգչային խափանման պատճառը նույնպես դեռ հայտնի չԷ:
Delta-ն չվերթների ուշացումները հաստատել Է իր թվիթերում՝ պատասխանելով ուղեւորների բողոքներին: Հաղորդագրություններում նշվում Է, որ արդեն օդում գտնվող ինքնաթիռների հետ կապված ոչ մի խնդիր չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



