Delta Airlines-ում տեղի ունեցած խափանումը չվերթների ուշացումների Է հանգեցրել ամբողջ աշխարհում
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Delta Airlines ավիաընկերությունում օգոստոսի 8-ին հայտարարել են, որ նրա համակարգչային համակարգերում անսարքությունները փոխադրողի ինքնաթիռների չվերթների գրաֆիկների համատարած խախտումների պատճառ են դարձել: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Արդյունքում Delta Airlines-ի ինքնաթիռների թռիչքներն ուշանում են ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունում տեղեկացրել են, որ աշխատում են այդ խնդրի վրա, սակայն առայժմ չեն կարող ասել, թե այն երբ կվերացվի:
Համակարգչային խափանման պատճառը նույնպես դեռ հայտնի չԷ:
Delta-ն չվերթների ուշացումները հաստատել Է իր թվիթերում՝ պատասխանելով ուղեւորների բողոքներին: Հաղորդագրություններում նշվում Է, որ արդեն օդում գտնվող ինքնաթիռների հետ կապված ոչ մի խնդիր չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



