Տոկիոյում փառատոնի ժամանակ տղամարդը մարդկանց վրա պայթուցիկ խառնուրդով շիշ է նետել
МЕЖДУНАРОДНОЕHK հեռուստաալիքի տվյալներով` Տոկիոյի Սուգինամի շրջանում փառատոնի ժամանակ տարեց տղամարդը մարդկանց վրա է նետել մի քանի առարկա` նման պայթուցիկ խառնուրդով շշերի: Տուժել է 15 մարդ:
Ինչպես հայտնել են ականատեսները, բնակելի տներից մեկի պատուհանից փառատոնի մասնակիցների վրա հանկարծ ընկել են մի քանի այրվող առարկաներ, որոնք պայթել են գետնին հարվածելուց հետո: Որոշ ականատեսներ հայտնել են, որ առարկաները եղել են երեքը, մյուսները`վեցը:
Տուժածների թիվը ճշտվում է: NHK և TBS հեռուստաալիքները հաղորդում են 8 տուժածի մասին: Իրենց հերթին, Asahi և Yomiuri պարբերականները հայտնում են 13-15 տուժածի մասին, այդ թվում՝ երեխաների:
Տղամարդու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ նա, իբր, բողոքել է իր տան պատուհանի տակ փառատոնի աղմուկից:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



