Տոկիոյում փառատոնի ժամանակ տղամարդը մարդկանց վրա պայթուցիկ խառնուրդով շիշ է նետել
INTERNATIONAL NEWSHK հեռուստաալիքի տվյալներով` Տոկիոյի Սուգինամի շրջանում փառատոնի ժամանակ տարեց տղամարդը մարդկանց վրա է նետել մի քանի առարկա` նման պայթուցիկ խառնուրդով շշերի: Տուժել է 15 մարդ:
Ինչպես հայտնել են ականատեսները, բնակելի տներից մեկի պատուհանից փառատոնի մասնակիցների վրա հանկարծ ընկել են մի քանի այրվող առարկաներ, որոնք պայթել են գետնին հարվածելուց հետո: Որոշ ականատեսներ հայտնել են, որ առարկաները եղել են երեքը, մյուսները`վեցը:
Տուժածների թիվը ճշտվում է: NHK և TBS հեռուստաալիքները հաղորդում են 8 տուժածի մասին: Իրենց հերթին, Asahi և Yomiuri պարբերականները հայտնում են 13-15 տուժածի մասին, այդ թվում՝ երեխաների:
Տղամարդու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ նա, իբր, բողոքել է իր տան պատուհանի տակ փառատոնի աղմուկից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



