Էրիկը՝ Փարիզում կայանալիք հայկական մրցանակաբաշխության մասնակից
ЛАЙФՀայկական շոու բիզնեսից արդեն մի քանի ներկայացուցիչներ ստացել են 2017-ի մարտին Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխության հրավեր։Հայկոյին, Քրիստինե Պեպելյանին եւ Սոնային է միացել նաեւ երգիչ Էրիկը։ Այս մասին Էրիկն առաջինը հայտնել է իր երկրպագուներին, որոնք հնարավորություն կունենան լսելու Էրիկի երգացանկի հիթերը այս միջոցառման ժամանակ։
«Եվրոպայում բնակվող իմ սիրելի հանդիսատես, շտապում եմ Ձեզ տեղեկացնել... 2017թ-ի Մարտի 26-ին Փարիզում առաջին անգամ կանցկացվի «ARMENIAN EUROPE MUSIC AWARDS»-ը ZÉNITH DE PARIS համերգասրահում։ Կհանդիպենք»,- Instagram-ում գրել է երգիչը։
Առայժմ հայտնի չէ, թե որ անվանակարգում է առաջադրված Էրիկը եւ ինչ մրցանակի նա կարժանանա:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



