Էրիկը՝ Փարիզում կայանալիք հայկական մրցանակաբաշխության մասնակից
ԼԱՅՖՀայկական շոու բիզնեսից արդեն մի քանի ներկայացուցիչներ ստացել են 2017-ի մարտին Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխության հրավեր։Հայկոյին, Քրիստինե Պեպելյանին եւ Սոնային է միացել նաեւ երգիչ Էրիկը։ Այս մասին Էրիկն առաջինը հայտնել է իր երկրպագուներին, որոնք հնարավորություն կունենան լսելու Էրիկի երգացանկի հիթերը այս միջոցառման ժամանակ։
«Եվրոպայում բնակվող իմ սիրելի հանդիսատես, շտապում եմ Ձեզ տեղեկացնել... 2017թ-ի Մարտի 26-ին Փարիզում առաջին անգամ կանցկացվի «ARMENIAN EUROPE MUSIC AWARDS»-ը ZÉNITH DE PARIS համերգասրահում։ Կհանդիպենք»,- Instagram-ում գրել է երգիչը։
Առայժմ հայտնի չէ, թե որ անվանակարգում է առաջադրված Էրիկը եւ ինչ մրցանակի նա կարժանանա:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



