Չափից շատ և չափից քիչ քունը կարող է ավելացնել սրտի կաթված ստանալու ռիսկերը
ЛАЙФԸստ նոր հետազոտության՝ չափից շատ և չափից քիչ քնելը կարող է ավելացնել կաթված ստանալու ռիսկերը:
Հետազոտությունը պնդում է, որ անքնությունը և չափից շատ քնելը կարող են նպաստել հիվանդության զարգացմանը, քանի որ երկու դեպքերում բավարար արյուն չի անցնում ուղեղին:
Կա ևս մեկ բացահայտվող փաստ, որ քնի խանգարումներից որոշները, ինչպես օրինակ անհանգիստ ոտքերի սինդրոմը և քնի ժամանակ շնչահեղձությունը, կապված են կաթված ունենալու ռիսկերի հետ: Ըստ անցած ուսումնասիրությունների՝ մարդիկ, ովքեր նախկինում կաթված են տարել, պետք է հետազոտվեն քնի խանգարումների համար:
Գերմանիայի Էսսենի համալսարանական հիվանդանոցի բժիշկ և հետազոտության ուսումնասիրության հեղինակ Դիրք Հերմանն ասում է, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նախկինում կաթված տարած և քնի խանգարումներ ունեցող մարդկիկ ավելի հավանական է, որ կրկին կաթված կտանեն, քան թե նրանք, ովքեր քնի հետ խնդիրներ չունեն:

Իսկ քնի ժամանակ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց հետազոտողներն առաջարկում են օգտագործել շնչառական ապարատներ:
Սա առաջարկվում է, քանի որ շնչառական ապարատի օգտագործումը կարող է օգնել հիվանդին ավելի արագ ապաքինվել կաթվածից հետո:
Քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել քնի խանգարումների և կաթվածների կապի մասին, հետազոտողները հավաքել են բոլոր արդյունքները և վերանայել դրանք:
Այսպիսով, քնի խանգարումները լինում են երկու տեսակի՝ քնի ժամանակ շնչառական խնդիրները և քնից արթնանալու խնդիրները:
Քնի ժամանակ շնչառական խնդիրները, ինչպես օրինակ, շնչահեղձությունը, խանգարում են նորմալ քնին:
Իսկ քնից արթնանալու խնդիրները, ինչպես օրինակ անքնությունը և անհանգիստ ոտքի սինդրոմը, ազդում են քնի տևողությանը:
Վերաքննությունը վերջնականապես հասկացավ, որ քնի ժամանակ շնչառական խնդիրները կապված են կաթված ստանալու ռիսկերի և վերականգնվելու հետ:
Անքնությունը նույնպես, ամենայն հավանակնությամբ, կարող է ավելացնել կաթված ունենալու ռիսկերը և ավելի դժվարացնել վերականգնողական պրոցեսը:
Քանի որ դեռ ուսումնասիրությունները բավական ապացույցներ չունեն և կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ, հետազոտողները դեռ խուսափում են բուժումներ առաջարկել՝ քնի խանգարումների դեմ պայքարելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



