ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերված նռնակը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որմնադիրների փողոցի թիվ 181 տան մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներասակրավորական խումբը:
Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը, որը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



