ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերված նռնակը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որմնադիրների փողոցի թիվ 181 տան մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներասակրավորական խումբը:
Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը, որը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



