Աբխազիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը Աբխազիայում վթարի է ենթարկվել ռուս-աբխազական սահմանից 7 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ին:
10:05-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է Օմսկից զբոսաշրջիկ Վիկտոր Գուսկովը: Եվս 18 ուղեւոր, որոնց թվում հինգ երեխա կա, տարբեր աստիճանի վնասվածքներով հասցվել են Գագրայի հիվանդանոց: Խճուղու վրա ռուսաստանցի զբոսաշրջիկներով «Մերսեդես» միկրոավտոբուսը բախվել է մարդատար «Նիսսան Սքայնլայն» մեքենային, ճշտել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Հիվանդանոց տեղափոխված ռուսաստանցի զբոսաշրջիկների վիճակը բավարար է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հինգ մարդ բուժօգնության տրամադրումից հետո բաց է թողնվել, 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր վնասվածքներով եւ կոտրվածքներով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



