Աբխազիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը Աբխազիայում վթարի է ենթարկվել ռուս-աբխազական սահմանից 7 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ին:
10:05-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է Օմսկից զբոսաշրջիկ Վիկտոր Գուսկովը: Եվս 18 ուղեւոր, որոնց թվում հինգ երեխա կա, տարբեր աստիճանի վնասվածքներով հասցվել են Գագրայի հիվանդանոց: Խճուղու վրա ռուսաստանցի զբոսաշրջիկներով «Մերսեդես» միկրոավտոբուսը բախվել է մարդատար «Նիսսան Սքայնլայն» մեքենային, ճշտել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Հիվանդանոց տեղափոխված ռուսաստանցի զբոսաշրջիկների վիճակը բավարար է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հինգ մարդ բուժօգնության տրամադրումից հետո բաց է թողնվել, 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր վնասվածքներով եւ կոտրվածքներով:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



