Անհանգստությունից ազատվելու 5 միջոց
ЛАЙФԱնհանգստությունը համարվում է համար մեկ մտավոր խնդիրը:
Անհանգստությունը ապագայի վախն է: Մարդիկ զարգացնում են ապագայի իրադարձությունները ակնկալելու կարողությունը, և այս էվոլյուցիոն հատկությունը մեզ մյուս կենդանատեսակների հանդեպ առավելություն է տալիս և թույլ տալիս մեզ լուծել խնդիրները նույնիսկ մինչև դրանց առաջանալը:
Սակայն այդ առավելությունը կարող է հենց մեր դեմ աշխատել: Մենք միշտ անհանգստանում ենք մեր ապագայի համար: Անհանգստությունը հիմնականում ավելի ակտիվանում է գիշերը:
Past.am-ը ներկայացնում է մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ազատվել անհանգստությունից:
-
Պայքարեք բացասական մտքերի դեմ

Եթե դուք թույլ տաք, որ բացասական մտքերը աճեն և ավելի հեռուն գնան, դուք կարող եք խելագարվել: Անհանգստությունը մեծանում է ձնագնդի նման, սակայն դուք ունեք այն կանգնեցնելու հզորությունը: Ուղղակի պետք է կարողանաք ճանաչել բացասական մտքերը և հենց այդ պահին հարցնել ինքներդ ձեզ. «Մի՞թե սա իրականում տեղի կունենա:» Դադարեք մտածել անցյալի և ապագայի մասին և փորձեք պատկերել ձեր կյանքը՝ առանց որևէ բացասական կողմի: Եթե դա չի օգնում, ցուցակ կազմեք: Գրեք այն ամենը, ինչ մտածում եք և բացատրեք, թե ինչ եք անում դրանց համար: Գրի առնելով դուք օգնում եք ինքներդ ձեզ ռացիոնալ դատել ձեր խնդիրները և իրական լուծումներ գտնել: Մի խոսքով, այսպես դուք կկանխեք բացասական մտքերի զարգացումը: Կարող եք նաև գրի առնել ձեր նպատակները և դրանց հասնելու միջոցները:
-
Մեդիտացիա արեք և շնչեք

Սա անհանգստության դեմ պայքարելու ամենատարածված միջոցն է: Եթե ձեզ պարբերաբար այցելում են անհանգիստ մտքերը, ապա մեդիտացիայի դասերի գնացեք: Սա կօգնի ձեզ ազատվել սթրեսից և բարելավել ձեր կյանքը: Եթե մեդիտացիա չեք ցանկանում անել, ուրեմն հետևեք շնչառական հատուկ տեխնիկաներին: Դրանք շատ օգտակար կարող են լինել քնելուց առաջ, ինչպես նաև օրվա ցանկացած պահի, երբ դուք լարված եք ձեզ զգում:
-
Ֆիզիկական վարժություններ արեք

Երբ դուք ֆիզիկական վարժություններ եք անում, ձեր մարմինն էնդորֆին և սերոտոնին է արտադրում: Վերջիններս ֆերմենտներ են, որոնք ձեր ուղեղը ասոցացնում է հաճույքի և լավ զգալու հետ: Դրանք տաքացնում են ձեր ողջ մարմինը և թուլացնում են ձեր մկանների լարվածությունը: Ֆիզիկական վարժությունները նաև օգնում են կենտրոնանալ ներկա պահի վրա:
-
Բնական միջոցներ

Փորձեք բուսական միջոցներ, ինչպես օրինակ բուսական թեյեր՝ կատվախոտի արմատի թեյ, նարդոս կամ էլ երիցուկ: Սրանք կօգնեն հանգստանալ և արագ քուն մտնել:
-
Խուսափեք կաֆեինից

Ըստ ուսումնասիրությունների՝ կաֆեինը նպաստում է անհանգստությանը և խուճապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ առաջացնում է խուճապի նոպաներ: Կաֆեինը խթանիչ է, և այն կարող է բերել նյարդայնության, անկանոն սրտխփոցների և հուզմունքի: Բացի այդ՝ այն ձեզ արթուն կպահի, ինչն էլ կբերի ավելի շատ անհանգիստ մտքերի: Հետևաբար, մտածեք այս ամենի մասին մինչ սուրճ ըմպելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



