Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Դատախազության հայտարարությունը՝ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ

ОБЩЕСТВО

Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Օգոստոսի 15-ին Երեւան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին' ժամը 23:45-ի սահմաններում, իր հարեւանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով եւ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը' Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաեւ իրեն:

Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի եւ Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը եւ հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:

Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարեւանը եւ վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ եւ պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից եւ դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարեւանի տղան, իսկ հետո' նաեւ մյուս հարեւաններից մի քանիսը եւ իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել նաեւ կնոջը՝ Կարինե Գասպարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Գասպարյանը տվել է նույնաբովանդակ բացատրություն: Հետաքննության մարմնին բացատրություններ են տվել նաեւ Երեւան քաղաքի Գաջեգործներ փողոցի 15 տան բնակիչ՝ Խ. Մուրադյանը, Գաջեգործներ 24 տան բնակիչ՝ Վ. Խասապետյանը, Գաջեգործներ 74 շենքի 11 բնակարանի բնակիչ Ա. Ֆահրադյանը:

Օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ. Մարտիրոսյանին եւ Կ. Գասպարյանին տուժող ճանաչելու մասին: Նրանց ծանուցումներ են ուղարկվել, որոնք հնարավոր չի եղել հանձնել՝ բնակարանի դուռը փակ լինելու պատճառով: Միաժամանակ, քննիչը 19.08.15թ. հեռախոսազրույց է ունեցել Վ. Մարտիրոսյանի հետ, վերջինիս տեղեկացրել է նրա հաղորդման փաստով քրեական գործ հարուցելու, նրան տուժող ճանաչելու մասին եւ հրավիրել է հարցաքննության, որին ի պատասխան Մարտիրոսյանը հայտնել է, որ կինը վատառողջ է (վիժել է) եւ ինքը զբաղված է կնոջ առողջական հարցերով: Հաջորդ օրը քննիչը զանգահարել է նույն հեռախոսահամարով, որին պատասխանել է Մարտիրոսյանի կինը՝ Կ. Գասպարյանը եւ հայտնել է, որ իր ինքնազգացողությունը նորմալ է, սակայն վատացել է ամուսնու ինքնազգացողությունը, որի պատճառով իրենք չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին:

Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են Երեւան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչներ՝ Խ. Մուրադյանը, Ա. Ֆահրադյանը, Վ. Խասապետյանը, Ջ. Վիրաբյանը, Կ. Դուրգարյանը, Ն. Շահբազյանը, Խ. Մարուքյանը, Հ. Դուրգարյանը, Լ. Նահապետյանը, Ա. Ումրիկյանը, Ա. Խասապետյանը, Տ. Վիրաբյանը, Ա. Բաբասյանը, Ա. Կարապետյանը, Գ. Առաքելյանը, Գ. Էլոյանը:

Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին' երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երեւան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) եւ Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջեւ, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել եւ հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել եւ գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաեւ հարեւան տների բնակիչների համար:

Նույն փողոցի 15 տան բնակիչ Խ. Մուրադյանը կանգնած լինելով փողոցում, լսել է 22/4 տան կասկածելի ձայները եւ օգնություն ցուցաբերելու նպատակով մտել է նշված տուն: Տան բակում հանդիպել է Վահան Մարտիրոսյանին եւ կնոջը, որոնց դեմքով չի ճանաչել: Վ. Մարտիրոսյանը տեսնելով Մուրադյանին հարցրել է՝ ոստիկանության աշխատակից է, թե ոչ եւ բացասական պատասխան լսելով Խ. Մուրադյանին դուրս է հրավիրել իր տնից: Այդ ժամանակ հարեւան՝ Գաջեգործներ 24 տան բակում գտնվող Վ. Խասապետյանը եւ Ա. Ֆահրադյանը անհանգստացնող ձայներ լսելով դուրս են եկել փողոց եւ տեսել են Վ. Մարտիրոսյանի տանից հեռացող Խ. Մուրադյանին: Վահան Մարտիրոսյանը, արդեն փողոցում շարունակել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով Վ. Խասապետյանը մոտեցել եւ դիտողություն է արել Վ. Մարտիրոսյանին: Ի պատասխան, վերջինս հայհոյանքներ է տվել Վ. Խասապետյանի հասցեին եւ ասել, թե նա «Մհեր Սեդրակյանի մանկլավիկն է»: Նրանց միջեւ հրմշտոց է սկսվել: Վիճաբանության ձայներից հավաքված կանայք բաժանել են նրանց, որից հետո Վ. Խասապետյանը եւ Ա. Ֆահրադյանը հեռացել են, իսկ Վ. Մարտիրոսյանին ուղեկցել են տուն: Դրանից հետո տնից դուրս է եկել Կարինե Գասպայանը եւ հայհոյանքներ տալով Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, հարձակվել է նրա վրա: Փողոցում հավաքված կանայք բաժանել են նրանց եւ Կ. Գասպարյանին տարել են տուն:

Վ. Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր եւ հարս՝ Կ. Գասպարյանի միջեւ, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրեւ վիճաբանության եւ նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երեւակայության արդյունք» եւ պնդել, որ մինչ օրս որեւէ մեկի կողմից' ինչպես իր, այնպես էլ' որդու նկատմամբ, ճնշումներ չեն եղել: Ջ. Վիրաբյանն իր ցուցմունքում նշել է նաեւ, որ մի քանի վայրկյան տեսել է որդուն գետնին ընկած, որի ժամանակ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան, կռվի ընթացքում չի լսել սպառնալիքներ՝ կապված տղայի հասարակական գործունեության հետ: Վ. Մարտիրոսյանի մայրը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հարսի հղիության մասին, ներկայումս էլ որդու եւ հարսի գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Նախաքննության ընթացքում Վ. Մարտիրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված բավարար հիմքերն եւ ելակետային տվյալները նկատի ունենալով' համապատասխան ցուցում է տրվել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հայտարարում է, որ կինը՝ Կ. Գասպարյանը, ունեցել է հղիություն եւ վիժել է, սակայն չի ներկայացրել ոչ հղիության, ոչ էլ վիժելու հետ կապված որեւէ փաստաթուղթ, Կարինե Գասպարյանի հղիության եւ վիժման հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համացանցից հանվել են Վ. Մարտիրոսյանի բոլոր հայտարարությունները՝ վերջինիս հարցաքննությամբ դրանցում նշված հանգամանքները հստակեցնելու, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ ստուգելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Վ. Մարտիրոսյանին, Կ. Գասպարյանին, Ջ. Վիրաբյանին պատճառված վնասվածքների բնույթը եւ ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տուժողները դեռեւս չեն ներկայանում նախաքննության մարմին, ուստի տրվել է հանձնարարական, պատշաճ ծանուցումից հետո նախաքննական մարմին չներկայանալու դեպքում վերջիններիս բերման ենթարկել:

 
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян