Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատախազության հայտարարությունը՝ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Օգոստոսի 15-ին Երեւան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին' ժամը 23:45-ի սահմաններում, իր հարեւանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով եւ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը' Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաեւ իրեն:

Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի եւ Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը եւ հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:

Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարեւանը եւ վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ եւ պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից եւ դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարեւանի տղան, իսկ հետո' նաեւ մյուս հարեւաններից մի քանիսը եւ իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել նաեւ կնոջը՝ Կարինե Գասպարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Գասպարյանը տվել է նույնաբովանդակ բացատրություն: Հետաքննության մարմնին բացատրություններ են տվել նաեւ Երեւան քաղաքի Գաջեգործներ փողոցի 15 տան բնակիչ՝ Խ. Մուրադյանը, Գաջեգործներ 24 տան բնակիչ՝ Վ. Խասապետյանը, Գաջեգործներ 74 շենքի 11 բնակարանի բնակիչ Ա. Ֆահրադյանը:

Օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ. Մարտիրոսյանին եւ Կ. Գասպարյանին տուժող ճանաչելու մասին: Նրանց ծանուցումներ են ուղարկվել, որոնք հնարավոր չի եղել հանձնել՝ բնակարանի դուռը փակ լինելու պատճառով: Միաժամանակ, քննիչը 19.08.15թ. հեռախոսազրույց է ունեցել Վ. Մարտիրոսյանի հետ, վերջինիս տեղեկացրել է նրա հաղորդման փաստով քրեական գործ հարուցելու, նրան տուժող ճանաչելու մասին եւ հրավիրել է հարցաքննության, որին ի պատասխան Մարտիրոսյանը հայտնել է, որ կինը վատառողջ է (վիժել է) եւ ինքը զբաղված է կնոջ առողջական հարցերով: Հաջորդ օրը քննիչը զանգահարել է նույն հեռախոսահամարով, որին պատասխանել է Մարտիրոսյանի կինը՝ Կ. Գասպարյանը եւ հայտնել է, որ իր ինքնազգացողությունը նորմալ է, սակայն վատացել է ամուսնու ինքնազգացողությունը, որի պատճառով իրենք չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին:

Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են Երեւան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչներ՝ Խ. Մուրադյանը, Ա. Ֆահրադյանը, Վ. Խասապետյանը, Ջ. Վիրաբյանը, Կ. Դուրգարյանը, Ն. Շահբազյանը, Խ. Մարուքյանը, Հ. Դուրգարյանը, Լ. Նահապետյանը, Ա. Ումրիկյանը, Ա. Խասապետյանը, Տ. Վիրաբյանը, Ա. Բաբասյանը, Ա. Կարապետյանը, Գ. Առաքելյանը, Գ. Էլոյանը:

Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին' երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երեւան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) եւ Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջեւ, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել եւ հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել եւ գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաեւ հարեւան տների բնակիչների համար:

Նույն փողոցի 15 տան բնակիչ Խ. Մուրադյանը կանգնած լինելով փողոցում, լսել է 22/4 տան կասկածելի ձայները եւ օգնություն ցուցաբերելու նպատակով մտել է նշված տուն: Տան բակում հանդիպել է Վահան Մարտիրոսյանին եւ կնոջը, որոնց դեմքով չի ճանաչել: Վ. Մարտիրոսյանը տեսնելով Մուրադյանին հարցրել է՝ ոստիկանության աշխատակից է, թե ոչ եւ բացասական պատասխան լսելով Խ. Մուրադյանին դուրս է հրավիրել իր տնից: Այդ ժամանակ հարեւան՝ Գաջեգործներ 24 տան բակում գտնվող Վ. Խասապետյանը եւ Ա. Ֆահրադյանը անհանգստացնող ձայներ լսելով դուրս են եկել փողոց եւ տեսել են Վ. Մարտիրոսյանի տանից հեռացող Խ. Մուրադյանին: Վահան Մարտիրոսյանը, արդեն փողոցում շարունակել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով Վ. Խասապետյանը մոտեցել եւ դիտողություն է արել Վ. Մարտիրոսյանին: Ի պատասխան, վերջինս հայհոյանքներ է տվել Վ. Խասապետյանի հասցեին եւ ասել, թե նա «Մհեր Սեդրակյանի մանկլավիկն է»: Նրանց միջեւ հրմշտոց է սկսվել: Վիճաբանության ձայներից հավաքված կանայք բաժանել են նրանց, որից հետո Վ. Խասապետյանը եւ Ա. Ֆահրադյանը հեռացել են, իսկ Վ. Մարտիրոսյանին ուղեկցել են տուն: Դրանից հետո տնից դուրս է եկել Կարինե Գասպայանը եւ հայհոյանքներ տալով Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, հարձակվել է նրա վրա: Փողոցում հավաքված կանայք բաժանել են նրանց եւ Կ. Գասպարյանին տարել են տուն:

Վ. Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր եւ հարս՝ Կ. Գասպարյանի միջեւ, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրեւ վիճաբանության եւ նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երեւակայության արդյունք» եւ պնդել, որ մինչ օրս որեւէ մեկի կողմից' ինչպես իր, այնպես էլ' որդու նկատմամբ, ճնշումներ չեն եղել: Ջ. Վիրաբյանն իր ցուցմունքում նշել է նաեւ, որ մի քանի վայրկյան տեսել է որդուն գետնին ընկած, որի ժամանակ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան, կռվի ընթացքում չի լսել սպառնալիքներ՝ կապված տղայի հասարակական գործունեության հետ: Վ. Մարտիրոսյանի մայրը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հարսի հղիության մասին, ներկայումս էլ որդու եւ հարսի գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Նախաքննության ընթացքում Վ. Մարտիրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված բավարար հիմքերն եւ ելակետային տվյալները նկատի ունենալով' համապատասխան ցուցում է տրվել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հայտարարում է, որ կինը՝ Կ. Գասպարյանը, ունեցել է հղիություն եւ վիժել է, սակայն չի ներկայացրել ոչ հղիության, ոչ էլ վիժելու հետ կապված որեւէ փաստաթուղթ, Կարինե Գասպարյանի հղիության եւ վիժման հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համացանցից հանվել են Վ. Մարտիրոսյանի բոլոր հայտարարությունները՝ վերջինիս հարցաքննությամբ դրանցում նշված հանգամանքները հստակեցնելու, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ ստուգելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Վ. Մարտիրոսյանին, Կ. Գասպարյանին, Ջ. Վիրաբյանին պատճառված վնասվածքների բնույթը եւ ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տուժողները դեռեւս չեն ներկայանում նախաքննության մարմին, ուստի տրվել է հանձնարարական, պատշաճ ծանուցումից հետո նախաքննական մարմին չներկայանալու դեպքում վերջիններիս բերման ենթարկել:

 
Հայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում տարածվում է նոր խաբեության մեթոդ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել