Ջրաշենում առկա է հողազանգվածի սահք
ОБЩЕСТВОՕգոստոսի 2-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 տան բակում իջվածք է նկատվել (մոտ 5 մ խորությամբ), եւ նշված հատվածի ընդերքից ջուր է դուրս գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող տան խոհանոցի առաստաղին եւ հատակին առկա են ճաքեր (մոտ 0,5 սմ լայնությամբ, 8մ երկարությամբ), իսկ տան հետնամասում՝ մոտ 15 մ հեռավորության վրա, առկա է լանջի հողազանգվածի սահք (մոտ 20մ լայնությամբ, 3 մ խորությամբ եւ 50 մ երկարությամբ), իսկ ընդերքից առկա ջրի արտահոսք:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



