Ջրաշենում առկա է հողազանգվածի սահք
SOCIETYՕգոստոսի 2-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 տան բակում իջվածք է նկատվել (մոտ 5 մ խորությամբ), եւ նշված հատվածի ընդերքից ջուր է դուրս գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող տան խոհանոցի առաստաղին եւ հատակին առկա են ճաքեր (մոտ 0,5 սմ լայնությամբ, 8մ երկարությամբ), իսկ տան հետնամասում՝ մոտ 15 մ հեռավորության վրա, առկա է լանջի հողազանգվածի սահք (մոտ 20մ լայնությամբ, 3 մ խորությամբ եւ 50 մ երկարությամբ), իսկ ընդերքից առկա ջրի արտահոսք:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



