Պանրով մակարոնեղեն. համեղ ընթրիք
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ներկայացնում ենք պանրով մակարոն պատրաստելու համեղ բաղադրատոմս:
Անհրաժեշտ է՝
2 բաժակ ֆարֆալե մակարոնեղեն
1 լիմոնի հյութ
1 բաժակ սառեցված ոլոռ
1/3 բաժակ բարձր յուղայնության սերուցք
2 ճաշի գդալ քերած պարմեզան պանիր
աղ, բիբար (ըստ ճաշակի)
Ֆարֆալե տեսակի մակարոնեղենը դնել եռացող ջրի մեջ, թողնել եփի: Մինչ մակարոնեղենը կեփի, ամանի մեջ լցնել սերուցքը, ավելացնել կանաչ ոլոռը, թողնել մի քան րոպե եփի: Այնուհետև ավելացնել լիմոնի կտորներն ու հյութը: Ավելացնել նաև աղը, պղպեղը: Եփել 4-5 րոպե:
Սերուցքային սոուսն ավելացնել մակարոնի վրա: Իսկ ահա վերջում ավելացրեք պանիր: Մատուցել տաք վիճակում:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



